Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է գրանցում23 հոկտեմբերի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լիրան շարունակում է ընկնել։ Ըստ Bloomberg-ի` հոկտեմբերի 22-ին այն հասել է 1 դոլարի դիմաց աննախադեպ 7․97-ի։ Պատճառներից մեկը Թուրքիայի Կենտրոնական բանկի քաղաքականությունն է, ըստ որի` դրամատան հաշվարկային տոկոսադրույքը մնալու է անփոփոխ։ Ըստ գործակալության՝ փոխարժեքի արժեզրկումը կապված է նաև մտահոգությունների հետ, Անկարան կարող է ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ։ Ավելի վաղ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել էր, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ: Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի. լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի: Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |