ՀՀ-ում կորոնավիրուսի 2474 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 21,000-ից ավելի

ՀՀ-ում կորոնավիրուսի 2474 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 21,000-ից ավելի

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2474-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։

Մահվան ևս 16 դեպք կա, 14-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1145 դեպք կա, այլ պատճառով՝ 329։

Ապաքինվել է ևս 489 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 50,276 է, փաստացի բուժվողներինը՝ 21,560 է։

Մեկ օրում թեստավորվել է 5760 մարդ։ Ընդհանուր առմամբ, 368,053 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---