Արցախի ՄԻՊ․ Կան անհետ կորած քաղաքացիներ, որոնք կարող են խոշտանգված և սպանված լինեն24 հոկտեմբերի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններով՝ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, և, հաշվի առնելով այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, վտանգը մեծ է, որ այդ անձինք զոհվել են, ենթարկվել խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների։ Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Ընդհանուր զոհվել է 37 քաղաքացիական, վիրավորվել` 118։ Նրանց թիվն արագ չի աճում, քանի որ արցախցիները հիմնականում չեն լքում ապաստարանները։ Նրա խոսքով՝ նախնական վերլուծությամբ՝ Արցախում ադրբեջանական զինուժի հարվածներից 10,500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցված վնասվել է կամ ոչնչացվել, ավելի քան 1100 շարժական գույք վնասվել։ Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական սոցցանցերում հայտնվող տեսանյութերին, որոնցում երևում են ժնևյան կոնվենցիայով սահմանված ռազմագերիների իրավունքների խախտումներ, դիակների խոշտանգումներ և այլ պատերազմական հանցագործություններ։ Բեգլարյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են կենսական նշանակության ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, որպեսզի խորացնեն հումանիտար աղետը քաղաքացիական բնակչության շրջանում, մասնավորապես` փորձում են Արցախը և Հայաստանն իրար կապող Բերձորի ճանապարհը կրակի տակ պահել և հնարավորինս խաթարել հումանիտար մեծ նշանակություն ունեցող հաղորդակցությունը հայկական երկու պետության միջև։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |