Թրամփի օգնական․ Բայրամովի հետ հանդիպմանը պնդել եմ, որ կրակն անհապաղ դադարեցվի24 հոկտեմբերի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը «պնդել է, որ կրակն անհապաղ դադարեցվի»։ Օ՛Բրայանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Բայրամովի հետ հանդիպմանը պնդել եմ, որ կրակն անհապաղ դադարեցվի, հետո վերադարձ լինի ՀՀ հետ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ, արտաքին խաղացողներն էլ պետք է հրաժարվեն իրավիճակի էլ ավելի մեծ ապակայունացումից։ Ռազմական լուծում չկա», - գրել է Օ՛Բրայանը Twitter-ի իր միկրոբլոգում։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Օ՛Բրայանը ևս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կարգավորումը։ «ԱՄՆ-ն շարունակում է ամենավճռական դիվանագիտական քայլերը ձեռնարկել բոլոր մակարդակներում, այնքան ժամանակ, մինչև հակամարատությունը կարգավորվի»,- գրել է Օ՛Բրայանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |