Իդլիբում ռուսական ավիահարվածից 56 թուրքամետ զինյալ է ոչնչացվել26 հոկտեմբերի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորման ճամբարի վրա հասցված ռուսական ավիահարվածներից սպանվել է առնվազն 56 մարտիկ, 100-ից ավելին՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։ Նշվում է, որ ծանր վիրավորվածները շատ են, ինչի պատճառով մահերի թիվը կարող է աճել։ Ֆայլաք ալ-Շամ խմբավորման ճամբարը տեղակայված էր Իդլիբի շրջանում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ։ Խմբավորմանն աջակցում է Թուրքիան, այն գործակցում է Անկարայի աջակցությունը վայելող մեկ այլ խմբավորման՝ «Սիրիական ազատ բանակի» հետ։ Վերջինիս զինյալները Թուրքիայի նախաձեռնությամբ գումարի դիմաց կռվում են Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից։ Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ կարողացել են հետ շպրտել զինյալներին՝ դեպի Թուրքիայի հետ սահման։ Middle East Institute-ի Սիրիայի ծրագրի ղեկավար Չարլզ Լիսթերի խոսքով՝ այս խմբավորումը Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում թիվ մեկ լիազորն է, որն ապահովում է այդ երկրի զինված ուժերի գործողությունները։ Ըստ մասնագետի՝ սա Մոսկվայից Անկարային ուղղված ուղիղ ուղերձ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |