ՊՆ․ Պետք են բոլոր խմբերի արյան դոնորներ

ՊՆ․ Պետք են բոլոր խմբերի արյան դոնորներ

PanARMENIAN.Net - Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության»,- ասվում է հայտարարության մեջ։

Արյունատվության համար ներկայանալ կարող են այն անձինք, որոնք չունեն քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---