Զինյալը՝ տեսախցիկի առջև․ «Սուլթան Մուրադից» թուրքական ավիաընկերություններով մարտիկներ են տեղափոխվում Ադրբեջան27 հոկտեմբերի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Ռաս ալ-Այնում ձերբակալված «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման զինյալներից մեկը՝ Ամին Իմադ Ամ-Սաիդեն տեսախցիկի առաջ պատմել է, որ ստորաբաժանման անդամները թուրքերի միջոցով, թուրքական ավիաընկերություններով տեղափոխվում են Ադրբեջան, որտեղ ամսական $2000 աշխատավարձ են ստանում: Հարցաքննությունը ցուցադրվել է AlHadath արաբական հեռուստաալիքով։ Նա պատմել է, որ Աֆրինում իրեն մարզել են թուրք ինստրուկտորները, ամսական $50 աշխատավարձ է ստացել, սակայն որոշ անդամներ գործուղվում են Լիբիա և Ադրբեջան՝ անհամեմատ բարձր աշխատավարձերով։ Ընդ որում, նրա խոսքով՝ Լիբիա մեկնած մարտիկներն ավելի քիչ են ստանում՝ $1500, քան Ադրբեջան մեկնածները։ Սիրիացու խոսքով՝ բացի իր ստորաբաժանումից, զինյալներ են տեղափոխվում նաև այլ խմբերից, օրինակ՝ «Ալ-Համզա» դիվիզիայից։ Հարցին, թե ինչ կարծիք ունի այլ երկրներ ուղարկվող սիրիացիների մասին, զինյալը պատասխանել է․ «Թուրքիան դա անում է՝ ելնելով սեփական շահերից, սիրիացիների շահն այս հարցում բացակայում է»։ Նախկինում նույնպես զինյալները հարցազրույցներ են տվել հեղինակավոր լրատվամիջոցների և պատմել ԼՂ հակամարտության գոտի տեղափոխվելու, աշխատավարձի չափի, մարտերին մասնակցելու մասին։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ դա արվում է տեսախցիկի առջև և ոչ անանուն։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մոտ 200 զինյալ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |