Covid-19-ով 447 պացիենտ սպասում է հոսպիտալացման․ 374 ազատ մահճակալ կա27 հոկտեմբերի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացման իր հերթին է սպասում կորոնավիրուսով վարակված 447 պացիենտ: Միևնույն ժամանակ, ազատ մահճակալների թիվը 374 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը` նշելով, որ ստացիոնար բուժօգնություն է ստանում 2401 քաղաքացի։ Ըստ առողջապահության նախարարության՝ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունն ահազանգել էր, որ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահի մարտի դաշտում վիրավորվածները կարող են մնալ առանց բուժօգնության: Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 78,810-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 973-ով (նախորդ օրը՝ հոկտեմբերի 25-ը, կիրակի էր և կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների մի մասը չի աշխատել): Փաստացի բուժվում է 26,113 մարդ։ Պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |