Հայաստանին սատարող իսրայելցի պատգամավորները վերընտրվել են Քնեսեթի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանին սատարող 17-րդ Քնեսեթի պատգամավորները վերնընտրվել են: Նրանց թվում են Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Զեեւ Էլկինը Բենյամին Նեթանյահուի կուսակցությունից եւ ձախ կուսակցության ղեկավար Մերեց Հաիմ Օրոնը: Էլկինը Քնեսեթի նախկին կազմում ներկայացնում էր Ցիպի Լիվնիի «Քադիմա» կուսակցությունը, սակայն դուրս եկավ կուսակցությունից, երբ «Քադիման» սկսեց սատարել Պաղեստինին:



Հաիմ Օրոնը 2008թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ ներկայացրեց, որը, սակայն, տապալվեց «Քադիմա» իշխող կուսակցության ջանքերով, գրում է Armenian Reporter-ը:



Քնեսեթ չանցավ Իոսիֆ Շագալը, որը առաջ է տանում Ադրբեջանի շահերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---