Արամ Առաջին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի այն

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է սպանութայն զոհ դարձած հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ: Հանդիպմանը Ռաքել Դինքը պատմել է Վեհափառ հայրապետին Դինքի մարդասպանների հանդեպ դատավարության եւ ստացվող սպառնալիքների մասին: «Հրանտ Դինքը պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի դա»-ասել է Արամ Առաջինը:



Ռաքել Դինքը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության 1,5 նահատակների հիշատակին կառուցած մատուռն Անթիլյասում:



Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գտնվում է Անթիլիասում` Լիբանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---