«Շաքե» անցակետում զորամասի վարորդի մեքենայում զինամթերք են գտել![]() 30 հոկտեմբերի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:40-ի սահմաներում, «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտանաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Բ.Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ և կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք և այլն: Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես: Փաստական հանգամանքները ճշտվում են, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |