Քոչարյանը Covid-19-ով է վարակված․ Առաջիկայում ԼՂ հարցով Մոսկվա չի մեկնի![]() 30 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, սակայն կորոնավիրուսի թեստ է հանձնել, այն դրական է եղել, հայտնում են Քոչարյանի գրասենյակից։ Երկրորդ նախագահի գրասենյակից նշում են, որ թեստի դրական լինելը «լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ»։ «Ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։ Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,-եզրափակել են գրասենյակից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտնել էր, որ վարչապետը համաձայն է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |