ԱՆ․ Զորահավաքի ենթակա անձանց մոտ Covid-19-ի դրական պատասխանի դեպքում թեստը կվերստուգվի

ԱՆ․ Զորահավաքի ենթակա անձանց մոտ Covid-19-ի դրական պատասխանի դեպքում թեստը կվերստուգվի

PanARMENIAN.Net - Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է առողջապահության փոխնախարարի Արտյոմ Սմբատյանը:

«Հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին և իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից: Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,- գրել է Սմբատյանը:

ԱԱԾ-ից ևս հայտնել են, որ տիրապետում են օպերատիվ իրավիճակին և կորոնավիրուսի թեստի օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---