Covid-19-ով 679 քաղաքացի սպասում է հոսպիտալացման

Covid-19-ով 679 քաղաքացի սպասում է հոսպիտալացման

PanARMENIAN.Net - Covid-19 դրական կարգավիճակով 679 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջնահերթ կհոսպիտալացվեն Covid-19-ով վարակված այն բուժառուները, ովքեր ունեն թթվածնի կարիք:

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 92,254-ի, փաստացի բուժվում է 34,691 մարդ։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---