ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 35,000-ը

ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 35,000-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 93,448 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1194-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ նոյեմբերի 1-ը, կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում թեստավորվել է 2544 մարդ։ Ընդհանուր առմամբ 410,524 թեստ է արվել։

Մահվան ևս 31 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1391 դեպք կա, այլ պատճառով՝ 376:

Ապաքինվել է ևս 639 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 56,466 է, փաստացի բուժվողներինը՝ 35,215 է։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---