ՀՀ-ն լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին

ՀՀ-ն լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջև հոկտեմբեր ամսին՝ ռազմագերիների և դիակների փոխանակման նպատակով:

Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ կիրառել հետևյալ միջոցները՝

1. Կոնվենցիայով, ինչպես նաև 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևյան Երրորդ և Չորրորդ կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորություններից ելնելով՝ ձեռնպահ մնալ՝

Ա. Ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց նկատմամբ, որոնք հայտնվում են ադրբեջանական ուժերի ենթակայության տակ նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաև այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,

Բ. Հայ զինվորների դիակները խեղելուց:

2. Տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների և ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ նրանց բժշկական վիճակի և բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը բավարարել է 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցի կիրառումը։ ՄԻԵԴ-ը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևացող 3 հայ ռազմագերիների գործով մինչև նոյեմբերի 3-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---