ԱՄՆ-ն մտադիր է ամբողջ Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովել իր ներկայությունը 4 նոյեմբերի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դիտարկում է եվրոպական մայրցամաքում ռոտացիոն սկզբունքով ամերիկյան ներկայության ապահովման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ Հունաստան, Կիպրոս և Բուլղարիա այցից հետո։ Քուփերը նման հայտարարություն արել է՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազային այլընտրանքային որևէ տարբերակ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են սրված մնալ ռազմաքաղաքական ոլորտում․ ԱՄՆ-ն դեմ էր Անկարայի՝ Մոսկվայից Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրներ գնելուն։ Հակառակ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներին՝ Թուրքիան գնեց այդ համակարգերը և պատրաստվում է մոտ ժամանակներս մարտական ծառայության ներգրավվել։ Առհասարակ կողմերը քաղաքական հարցերով սրացումների ժամանակ միմյանց սպառնում են «Ինջիրլիքի» ռազմաբազայով։ «Ինջիրլիքում» է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն թևերից մեկը։ Այստեղ են տեղակայվում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմական ինքնաթիռները և հակաօդային պաշտպանության միջոցները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |