Ացախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին նամակ են տարել՝ հանդիպում են պահանջում

Ացախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին նամակ են տարել՝ հանդիպում են պահանջում

PanARMENIAN.Net - Արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց ակցիա են անում: Նրանք իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են նամակով ու ցանկանում են, որ դեսպանն այն անձամբ ստանա, փոխանցում է Factor.am-ը։

Ցուցարար կանանցից մեկը պատմել է, որ ինքն ու իր նման կանայք 39 օր նկուղում են անցկացրել, սակայն ինքը կրկին հետ է գնալու՝ իր ամուսնու ու որդու կողքին լինելու։ Նա կոչ է արել «խուլ չլինել, արթնանալ ու չլռել»։

«Եթե այսօր Արցախում ահաբեկչությանը վերջ չտաք, ապա վաղը դուք ահաբեկչության զոհ կդառնաք»,- նշել է նա։

Պատերազմի սկզբից արցախցի կանայք ու երեխաները ՀՀ-ում միջազգային տարբեր կառույցների ու դեսպանատների առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով վերջ դնել թուրք-ադրբեջանական հարձակմանը, ահաբեկչությանը և ճանաչել Արցախի անկախությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---