Փոխնախարար․ Արձակուրդից հետո տարրական դասարանների աշակերտները, երևի, առկա կսովորեն 5 նոյեմբերի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Աշնանային արձակուրդից հետո կրթության գործընթացի կազմակերպման հավանական տարբերակը տարրական մակարդակում առկա ուսուցումն ապահովելն է։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ միջին և ավագ դասարանների համար առաջարկվում է տարբերակված մոտեցում, գրում է Aysor.am-ը: «Համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում՝ հիմնականում գյուղական և փոքր, իրավիճակային լուծում կիրառել: Եթե ունենք կորոնավիրուսի դեպքերի շեմ, որը 10 տոկոս և ավելի է, դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, հետո կվերադառնա առկա ուսուցման: Եթե դեպքերը նշվածից ցածր են, ուսումնական պրոցեսը կարող են սկսել», - մանրամասնել է Անդրեասյանը: Փոխնախարարի խոսքով՝ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է, որտեղ միջին և ավագ օղակները նախընտրել են, որ կրթությունը հեռավար ուսուցմամբ շարունակեն: Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին վերջնական որոշում կլինի: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Նրա խոսքով՝ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում: «Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։ Արցախցի դպրոցական և նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կրթության իրավունքից։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |