Արցախցիները երեխայի ծննդյան նպաստի դիմումը կարող են էլեկտրոնային ներկայացնել

Արցախցիները երեխայի ծննդյան նպաստի դիմումը կարող են էլեկտրոնային ներկայացնել

PanARMENIAN.Net - Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներն Արցախի օրենսդրությամբ սահմանված պետնպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճեններն ուղարկել npast.ah@ssa.am էլեկտրոնային փոստին՝ նշելով ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը, երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:

Կարելի է նաև անհրաժեշտ փաստաթղթերով այցելել նախարարության սոցապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացվել, ինչպես նաև՝ օգնություն ստանալ իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել.

1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,

2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.

ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.

բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.

գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.

դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---