Փոխնախարար․ Արցախի մոտ 33,000 քաղաքացու կրթության իրավունք է խախտվել 5 նոյեմբերի 2020 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի մոտ 33,000 քաղաքացու կրթության իրավունք է խախտվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Արցախում 61 դպրոց և 10 մանկապարտեզ է ավերվել, գրում է Sputnik Արմենիան։ «Սեպտեմբերի 28-ից ՀՀ սահմանապահ գյուղերի աշակերտները ևս չեն կարողանում դպրոց այցելել նույն պատճառով։ Նրանք անցել են հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Անդրեասյանը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով տուժել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները։ Փոխնախարարը հավելել է, որ նրանք բոլորն ապահովված են հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և անվճար ինտերնետով։ Արցախից ժամանած զգալի թվով երեխաներ ընդգրկվել են դպրոցներում: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ այդ երեխաներն իրենց կրթությունը կարող են շարունակել նաև ուսումնարաններում, քոլեջներում: «Որոշ վայրերում նոր ուսուցիչների ընդգրկման անհրաժեշտություն կա՝ պայմանավորված աշակերտների թվով: Այստեղ առաջնահերթությունը տրվելու է Արցախից Հայաստան ժամանած ուսուցիչներին», - ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |