ԱՆ․ Կամավորների բուժօգնությունն ու հիմնական ցանկի դեղերն անվճար են

ԱՆ․ Կամավորների բուժօգնությունն ու հիմնական ցանկի դեղերն անվճար են

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար։

Դրանք տրամադրում են տեղամասային պոլիկլինիկաները, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---