ՔԿ․ Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողի դիերից միայն 4-ին են հարազատները ճանաչել 5 նոյեմբերի 2020 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողի դիակից միայն 4-ին են հարազատները ճանաչել, հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Մենք ունենք միայն նախնական զննության տվյալներ և նշանակել ենք դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի արտաքին զննությամբ կան անդամահատված դիեր»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի, թե իրականում ինչն է եղել խեղման պատճառը, և արդյոք անդամհատումները դիակապտության թե խոշտանգման հետևանք են։ Հոկտեմբերի 29-ին հայկական կողմին էր փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողի մարմին, ՀՀ-ին էր արտահանձնվել նաև մեկ քաղաքացիական անձ՝ տարեց կին: Քաղաքացիական մյուս անձը՝ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել էր մինչ Հայաստանին արտահանձնվելը։ Նրա նկատմամբ Ադրբեջանում բռնություն էր կիրառվել. ՔԿ-ից նշել են, որ Մելքումյանը մահացել է գլխուղեղի տրավմայի հետևանքով: Նոյեմբերի 5-ի դրությամբ Ադրբեջանում գերեվարված 21 հայ զինծառայող կա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |