Նախագիծ․ «1000 դրամի» հիմնադրամի վճարը կարող է 3000 դրամ դառնալ

Նախագիծ․ «1000 դրամի» հիմնադրամի վճարը կարող է 3000 դրամ դառնալ

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարն ամսական 1000 դրամից կարող է դառնալ 3000 դրամ, քննարկման է դրվել օրենքի նոր նախագիծ։

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը ֆիզիկական անձանց համար ամսական 1000 դրամ է, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների՝ տարեկան 12,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36,000 դրամ:

Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմով, ինչի հետևանքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուների թիվն աճել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---