Դավաճանության նոր դեպք․ Ստամբուլում հավաքագրվածը փորձել է զինվորագրվել ՀՀ-ում՝ տեղեկություն ստանալու 5 նոյեմբերի 2020 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015-ին արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Ստամբուլում, հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից։ Հայաստան վերադառնալով՝ 2019-ին նա առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ ու Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նրանից պահանջել են բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։ Քաղաքացին ընդունել է առաջարկը։ Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այսպիսով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով։ Դա, սակայն, նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինները մերժել են նրան աշխատանքի ընդունելու դիմումը: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պետդավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունքներ: Հոդվածը նախատեսում է պատիժ հայրենիքին դավաճանելու՝ թշնամու կողմն անցնելու, լրտեսության և այլ նման հանցագործությունների համար, և պատժվում է 10-15 տարվա ազատազրկմամբ։ Արցախում պատերազմի սկզբից ի վեր ԱԱԾ-ն դավաճանության առնվազն 2 դեպք է բացահայտել, նաև ձերբակալվել են այլազգի լրտեսներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |