Փաշինյանը՝ Բայդենին․ Հուսամ՝ գործուն քայլեր կձեռնարկեք ԼՂ-ում պատերազմի դադարեցման ուղղությամբ

Փաշինյանը՝ Բայդենին․ Հուսամ՝ գործուն քայլեր կձեռնարկեք ԼՂ-ում պատերազմի դադարեցման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ հույս հայտնելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

Ըստ Փաշինյանի՝ այդ լուծման հիմքում պետք է ընկած լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը` նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Վարչապետը ողջունել է խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Բայդենի տեսլականը, որը նա արտահայտել է որպես նախագահի թեկնածու և նշել, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը»,-գրել է Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---