ՌԴ գիտնականներ․ ՊՇՌ թեստերի մոտ 50%-ը սխալ արդյունք է ցույց տալիս

ՌԴ գիտնականներ․ ՊՇՌ թեստերի մոտ 50%-ը սխալ արդյունք է ցույց տալիս

PanARMENIAN.Net - ՊՇՌ թեստերի մոտ 50%-ը սխալ արդյունք է ցույց տալիս, ուստի կորոնավիրուսի ախտորոշման ժամանակ չի կարելի հենվել միայն այդ ցուցանիշի վրա։ Այսպիսի եզրակացության են եկել ՌԴ Սեչենովի անվան համալսարանի մասնագետները, որոնք արտերկրի գործընկերների հետ Ռուսաստանում Covid-19-ի ախտորոշման լայնածավալ հետազտություն են իրականացրել։

Գիտնակններն ուսումնասիրել են նաև հիվանդության ընթացքը երկու խումբ պացիենտների մոտ։ Ընտրվել է 3500 հիվանդ։ Կեսի մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է լաբորատոր թետով, մյուսների մոտ արդյունքը բացասական է եղել, սակայն սպեցիֆիկ ախտանիշներն ու թոքերի վիճակը վկայել են կորոնավիրուսի առկայությունը, գրում է «Իզվեստիան»։

Ավելի վաղ ՊՇՌ թեստերի ցածր արդյունավետության մասին էին բարձրաձայնել առողջապահության նախարարության մասնագետները, սակայն, ըստ նրանց, սխալների տոկոսը 30-40% է։

Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ պատճառը շատ հաճախ նմուշառման տեխնոլոգիայի խախտումն է և մարդկային գործոնը։

Դա անհրաժեշտ է դարձնում վիրուսի ախտորոշման այլընտրանքային միջոցների որոնումը։ Ըստ գիտնականների՝ հիվանդությունն ախտորոշելիս առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել ախտանիշներն ու թոքերի վիճակը։ Այդ են վկայում գիտնականների միջազգային խմբի հետազոտության արդյունքը։ Համապատասխան գիտական հոդվածը հրապարակվել է Clinical Infectious Diseases-ում։

Covid-19 ՊՇՌ (PCR պոլիմերային շղթայական ռեակցիա) հետազոտությունը հայտնաբերում է վարակն օրգանիզմում ամենավաղ շրջանում. վարակի հայտնաբերումը կարող է տևել մինչև 24 ժամ կամ ավելի։ Օգտագործվում է մարդու կոկորդից կամ քթից վերցված քսուքը։ Հավաստիության առումով այն աշխարհում համարվում է առավել ճշգրիտը կորոնավիրուսի հայտնաբերման համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---