Թուրքիան կշարունակի հետևել իրավիճակին ԼՂ-ում և սատարել Բաքվին

Թուրքիան կշարունակի հետևել իրավիճակին ԼՂ-ում և սատարել Բաքվին

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի հետևել իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և հետագայում էլ կշարունակի սատարել Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը մարտի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա հարցն այն է, թե ով է իրականացնելու ԼՂ վերաբերյալ համաձայնության իրականացման մոնիտորինգն ու հսկողությունը։ Մենք կշարունակենք այդ թեմաների քննարկումները»,-ասել է նա։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---