Նազարյան․ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպումն ավարտվել է, արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են քննարկվել

Նազարյան․ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպումն ավարտվել է, արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են քննարկվել

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով մանրամասն ներկայացրել է նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման հետևանքով պատճառված վնասը», - գրել է Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ առաջիկայում խորհրդարանը կշարունակի աշխատանքը, իսկ անելիքները պետք է «հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան»՝ երկրում առաջնահերթ կայունություն ու անվտանգություն ապահովելու համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---