Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել

Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ի երեկոյան «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հոկտեմբերի 15-ին Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ, ապա՝ ձերբակալվել։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Ազգային անվտանգության ծառայությունը նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրել նաև Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նրանք մեղադրանքները չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Հայաստանում նոյեմբերի 11-ից ցույցեր են ՝ ընդդեմ ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ձեռք բերցած պատերազմի դադարեցման համաձայնության։ Վանեցյանն ու ընդդիմադիր մի շարք գործիչներ բերման էին ենթարկվել նաև հանրահավաքների ընթացքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---