ՊՆ. Մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը կփոխվեն, կարվի հնարավորը՝ զինծառայողներին արձակուրդ տալու![]() 16 նոյեմբերի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։ Ստեփանյանը նշել է, որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում «հանձնվող տարածքների» մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու և նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում` անձնակազմի կեցության և ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»,- գրում է նա։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |