Անհետ կորածների ծնողները ՊՆ-ի մոտ են․ Տեղեկություն են ուզում երեխաների մասին![]() 16 նոյեմբերի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պատերազմում անհետ կորած հարազատներ ունեն։ Նրանք նշում են, որ արդեն 40 օր գալիս են այստեղ, գնում Կարմիր խաչի գրասենյակ, իրենց երեխաների, հարազատների մասին որևէ տեղեկություն իմանալու։ «Մեր երեխաներին ենք ուզում, մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում»,- նշել են մասնակիցները։ «Ամեն օր գալիս ենք այստեղ մեկ ամիս է, 45 օր է։ Վերջին տասն օրն ասում են՝ մենք աշխատում ենք, մեզ մի խանգարեք։ Թող պատասխանեն՝ ինչ աշխատանք են կատարել, ինչ տվյալների բազա ունեն իրենց մոտ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը։ Հավաքված մարդիկ ընդգծում են՝ 6 օր է՝ պատերազմն ավարտվել է, դեռ որևէ տեղեկություն չունեն։ «Թող մեր երեխեքին բերեն, մեզ տան, թող բերեն, տանենք, հուղարկավորնեք։ Մենք մեր երեխեքին ենք խնդրում»,- արտասվելով ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայտնի է անհետ կորածների թիվը, նրանք մի քանի հարյուրն են, բայց հույս ունեն, որ բոլորի դեպքում չեն հանգի նույն եզրակացությանը․ «Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»։ Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով արձանագրվում է, որ պետք է փոխանակվեն գերիները և մարտի դաշտում մնացած մարմինները։ Արդեն մի քանի հարյուր մարմին փոխանակվել է։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |