Նախագահն ընդունել է հադրութցիներին![]() 16 նոյեմբերի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բաղրամյան 26-ի մոտ հավաքված հադրութցիներին, որոնք իրենց խնդիր-պահանջներն են ներկայացրել։ Ներկայացնելով նախագահի հետ հանդիպման արդյունքները՝ հադրութիցները լրագրողներին հայտնել են, որ նախագահը կիսում է իրենց ցավն ու մտագոհությունը, որ Արմեն Սարգսյանը նշել է, որ առկա իրողությունների պայմաններում քայլ առ քայլ կարող են ինչ-որ փոփոխություն մտցնել իրավիճակում, գրում է Aysor.am-ը։ Նրանք հայտնել են, որ երկրի նախագահը խոստացել է օժանդակել հումանիտար ծրագրերով՝ հադրութցիների սոցիալական խնդիրների լուծման համատեքստում, ինչպես նաև միջազգային կառույցներում կներկայացվեն Հադրութի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Հադրութցիների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նկատել է, որ երկար ճանապարհ է սպասվում: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ շարունակելու են իրենց պայքարը, բայց մինչև հիմա որևէ նամակի պատասխան չեն ստացել: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Ռազմական գործողությունների արդյունքում Հադրութը ևս մնացել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |