Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղգործընթացների մեջ ներքաշելուց

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ դատախազներին քաղգործընթացների մեջ ներքաշելուց

PanARMENIAN.Net - Դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց և շեշտելով, որ Դատախազությունը, ինչպես իրավապահ մյուս մարմինները, ապաքաղաքական համակարգ է և գործում է բացառապես հիմնվելով ՀՀ սահմանադրության և օրենքների վրա։

Նշվում է, որ վերջին շրջանում տարբեր քրգործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրպատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում:

«Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես՝ Դատախազությունը և դատախազներին քաղգործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր, դատապարտելի և անհեռանկար գործելակերպից»,- ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---