Վիվառոյի և Վբեթի էքսկլյուզիվ մատակարար BetConstruct-ը նոր հաղթանակներ է գրանցում

Վիվառոյի և Վբեթի էքսկլյուզիվ մատակարար BetConstruct-ը նոր հաղթանակներ է գրանցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Մալթայում ամփոփվել է աշխարհահռչակ Gaming Excellence Awards 2020 մրցանակաբաշխությունը: BetConstruct ընկերությունը հաղթել է երեք անվանակարգում՝ Լավագույն տեխնոլոգիական մատակարար (Best Technology Provider), Լավագույն առցանց սպորտային խաղադրույքների մատակարար (Best Online Sports Betting Supplier), Առցանց խաղերի և խաղադրույքների լավագույն հարթակ (Best Gaming and Online Betting Platform)։

Չնայած 2020-ին կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ամբողջ աշխարհում սպորտային իրադարձությունների բացակայության պատճառով սպորտային խաղադրույքների կրճատմանը, BetConstruct-ին հաջողվել է լրացնել բացը՝ առաջարկելով այնպիսի բացառիկ սպորտաձևեր, ինչպիսիք են՝ E-sport-ը և Նետաձգությունը:

Կազմակերպությունը, որպես ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միշտ շեշտադրել է Spring հարթակի հնարավորությունների ընդլայնումը:

Գործընկեր կազմակերպությունները, իրենց հաճախորդների ցանկությունները և պահանջմունքները լիարժեք կատարման համար, հնարավորություն ունեն գտնել տարբեր առաջարկներ՝ 120-ից ավելի սպորտային իրադարձություններով բազմալեզու սպորտսբուք հավելվածից՝ մինչև տասնյակ եկամտաբեր Մինի խաղեր:

Խաղային ոլորտում ևս մի շարք տեխնիկական նորամուծություններ են իրականացվել. հենց այս տարվա սկզբից ընկերությանը հաջողվել է գործարկել 12 նոր խաղային լուծում:

Նոր հնարավորություններն անմիջապես սկսել են օգտատերերի կողմից մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն վայելել, ինչն էլ էլ ավելի մեծ շահույթ և առաջխաղացում բերեց օպերատորներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---