ԱԺ-ում հերթական քառօրյան է․ Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

ԱԺ-ում հերթական քառօրյան է․ Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում է 2021-ի պետական բյուջեի նախագիծը, սակայն, ըստ ընդդիմադիրների՝ օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի այլ հարց չի կարող քննարկվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կոչ է արել իշխող ուժին վերցնել պատասխանատվությունը և հորդորել պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դահլիճում կարող է քննարկվել միայն ռազմական դրության չեղարկման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհին անհետացած 10 քաղաքացուն, ասել է, որ հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում։

«Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը։ Ինչո՞ւ չենք քննարկում», - հայտարարել է Մարուքյանը։

Նա առաջարկել է «Իմ քայլը» դաշինքին արտահերթ նիստ գումարել՝ հայտարարության կետերը պահպանելու, իրավաչափությունը քննարկելու հարցով։

Ընդմիջումից հետո ԱԺ-ն շարունակել է աշխատանքը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---