1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել![]() 17 նոյեմբերի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի՝ 1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել։ «Մնաց գտնել 999,900 հոգու»,- ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Ավետիքյանը նոյեմբերի 14-ին կոչ էր արել ամսական 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին: «Այս պահին կոչին միացել է հարյուր հոգի: Անչափ շնորհակալ ենք: Թվում է, թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, որոնք ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ: Այս թիվը հնչեցնում ենք հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը: Խնդրում ենք չվհատվել, այլ զինվել համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզել: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»,- ասվում է գրառման մեջ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |