ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 34 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 34 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 120,459-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1589-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1726 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 80,069 է, փաստացի բուժվողներինը՝ 38,082-ը։

Մահվան ևս 34 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1839 դեպք կա, այլ պատճառով՝ 469:

Մեկ օրում թեստավորվել է 4109 մարդ։ Ընդհանուր առմամբ, 472,190թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---