Հակոբյան․ Զորացրման վերջնական որոշումը կայացրել եմ վարչապետի գիշերային գրառումից հետո

Հակոբյան․ Զորացրման վերջնական որոշումը կայացրել եմ վարչապետի գիշերային գրառումից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ զորացրման որոշում վաղուց էր կայացրել դեռևս հոկտեմբերի սկզբին, բայց վերջնական որոշումը կայացրել է վարչապետի գիշերային գրառումից հետո, որով վերջինս առաջնագծի տղաներին հորդորում էր գալ Երևան «պատերի տակ վնգստացողների հարցերը վերջնականորեն լուծելու»։

Հակոբյանը նշել է, որ հոկտեմբերի սկզբին զեկուցագիր չի գրել, քանի որ պատերազմ էր գնում, և նա սպասել է, մինչև ռազմական գործողություններն ավարտվեն՝ չվնասելու համար բանակին։ Նա նաև ասել է, որ իր ազատման վերաբերյալ հրապարակված հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։

Հակոբյանը հավելել է, որ նախկինում զինվորականները չեն խոսել, քանի որ առանց թույլտվության զինվորականներն իրավունք չունեն հարցազրույցներ տալու, հայտարարություններ անելու։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---