Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը

Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը

PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է ազատամարտիկ, Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նոյեմբերի 14-ին Աշոտ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:

Հետագայում բոլորն ազատ էին արձակվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հանձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---