Ընդդիմադիրների հերթական ցույցը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (վիդեո)

Ընդդիմադիրների հերթական ցույցը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (վիդեո)

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունները կրկին հանրահավաք են հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցում է Para Tv-ն։

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ցույցերը շարունակվելու են այնքան, մինչև Փաշինյանը չհեռանա, ըստ նրա՝ «Փաշինյանը երկրի ազգային անվտանգության համար վտանգ է»։

Հավաքի մասնակիցները կրկին վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։

Ազատության հրապարակի բեմից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ռազմական դրության երկարաձգումն անօրինական է՝ արձագանքելով ոստիկանության զգուշացմանը, թե հավաքներ կազմակերպել չի կարելի։

Նոյեմբերի 20-ին Երևանի մի շարք հատվածներում ցույց իրականացնող քաղաքացիները բերման էին ենթարկվել։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---