Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի![]() 23 նոյեմբերի 2020 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Յոթերորդ դարի ճարտարապետական նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքները սկսվել են 2020-ի հունիսից։ Կամսարականների իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անմիջական նախաձեռնությամբ։ Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավորը՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին VNews-ը ֆիլմ է պատրաստել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |