Հարությունյան․ Գիտությանը երբեք այսքան մեծ ուշադրություն չի դարձվել, ուսուցիչները երբեք այսքան ազատ չեն եղել

Հարությունյան․ Գիտությանը երբեք այսքան մեծ ուշադրություն չի դարձվել, ուսուցիչները երբեք այսքան ազատ չեն եղել

PanARMENIAN.Net - Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան այժմ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատված Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ իր թիմի ջանքերով «լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում»:

Արդեն նախկին նախարարը նշել է, որ ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան այժմ, իսկ մարզիկները «ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից»։ Ըստ Հարությունյանի՝ սրանք կարևոր նախապայմաններ են զարգացման համար։

«Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան»,-գրել է նախկին նախարարը։

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ու նշել, որ նա աջակցել է ոլորտի բարեփոխումներին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Վահրամ Դումանյանը։ Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում մի շարք նախարարներ են փոխվել, այդ թվում՝ պաշտպանության։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---