Անհատները 5-պատիկ գներով սկսել են վերավաճառել Ադրբեջանին անցած Տող գյուղում արտադրվող «Կատարո» գինին![]() 24 նոյեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայտարարությունների List.am հարթակում սկսել են քառապատիկ-հնգապատիկ բարձ գներով վաճառել Արցախի «Կատարո» գինին, որի խնդողնի խաղողի այգիները և գործարանը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում։ Գինու արտադրությունը դրել է տողեցի Ավետիսյանների ընտանիքը 2002 թվականին։ Մինչ գյուղի` Ադրբեջանին անցնելը մեկ շիշ «Կատարոյի» գինը չէր գերազանցում 6000 դրամը, իսկ Կատարո Reserve-ի արժեքը՝ 18,000-ը։ Այսօր դրանք համացանցում վաճառվում է մի քանի անգամ բարձր գներով։ Առաջարկվող գները տատանվում են 20,000-ից 40,000 դրամի շրջանում։ Ամեն տարի թողարկվում էր մոտ մի քանի տասնյակ հազար շիշ գինի։ Այն արտահանվում էր Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Կանադա, Մերձբալթյան երկրներ։ Իսկ Կատարո Reserve-ի գները տատանվում են 40,000-ից 50,000 դրամի շրջանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |