ՌՈ-ի հորդորը՝ հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը![]() 24 նոյեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի պատերազմի ընթացքում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Նրանցից շատերը զինադադարի հաստատումից հետո արդեն վերադարձել են, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանությանը: Ոստիկանությունը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո։ ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |