Պատմության թանգարանը զոհված հերոսների մասին պատմություններ և իրեր է հավաքում![]() 25 նոյեմբերի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմում զոհված տղաների լուսանկարներն ու իրերը՝ սերունդներին նրանց հերոսությունները ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։ Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին, առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերը սանձազերծել էին լայնածավալ պատերազմ, որն ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությամբ։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |