Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է![]() 25 նոյեմբերի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամն առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ ($1 միլիոն) է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամին): Նշվում է նաև, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի՝ 300-ի փոխարեն 600-ի: «Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն դրամի ($351,350) նվիրաբերության պայմանագիր։ Գումարը կփոխանցվի ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների»,- փոխանցում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: Հիմնադրամը և պետությունը կգնեն նաև ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականի ուսման համար անհրաժեշտ պլանշետներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |