Այսուհետ Արցախ կարելի է մեկնել միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով

Այսուհետ Արցախ կարելի է մեկնել միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով

PanARMENIAN.Net - Այսուհետ Արցախ մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։

«Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով