Քաղաքացին մտադիր էր ինքնահրկիզվել Կառավարության շենքի մոտ![]() 25 նոյեմբերի 2020 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Կառավարության շենքի առջև ոստիկանները կանխել են տղամարդու ինքնահրկիզման դեպք։ Այս մասին գրում է «Առավոտը»՝ նշելով, որ տղամարդն ուշադրության էր արժանացել շենքի պատի տակ ձեռքը ծոցագրպանում կանգնած վիճակով: Նշվում է, որ պատճառը, ըստ տեղում շրջանառվող լուրերի, այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից։ Բացի այդ, ըստ աղբյուրի՝ ոստիկանները կառավարության շենքի մոտից հեռացրել են նաև հացադուլ անող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանից հարցեր պարզելու փորձ անող երկու երիտասարդի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |