Գարեգին Բ․ Ֆրանսիայի Սենատի բանաձևը կարևոր ու անհրաժեշտ մարդասիրական քայլ էր

Գարեգին Բ․ Ֆրանսիայի Սենատի բանաձևը կարևոր ու անհրաժեշտ մարդասիրական քայլ էր

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին»,- գրել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական էր որակել Ֆրանսիայի Սենատի բանաձևն ու նշել, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։

Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---